ԱԱ-2014. Մարիո Գյոտցեն՝ Մարկո Ռոյսի մարզաշապիկով (ֆոտո)

03:55   14 հուլիսի, 2014

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Մարիո Գյոտցեն Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո խաղադաշտում շրջել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մարզաշապիկով, փոխանցում է Bild-ը:

Հայաստանի հավաքականի դեմ հունիսի 6-ին Մայնցում կայացած ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով Ռոյսը չմասնակցեց ԱԱ-2014-ին:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Գյոտցեն արգենտինացիների դարպասը գրավեց 113-րդ րոպեին՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ: Ռոյսն ու Գյոտցեն միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.