03:04  ,  14 հուլիսի, 2014

Խեդիրան մեկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձած 10-րդ ֆուտբոլիստն է

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան 10-րդ ֆուտբոլիստն է, ով մեկ մրցաշրջանում դառնում է աշխարհի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հայտնում է Goal.com-ը:

Նախկինում նման հաջողության հասել էին միայն գերմանացիների Ֆրանց Բեկենբաուերը, Պաուլ Բրայտները, Ուլի Հենեսը, Յուպ Կապելմանը, Զեպ Մայերը, Գերդ Մյուլերը, Հանս-Գեորգ Շվարցենբեկը, ֆրանսիացի Կրիստիան Կարեմբեն եւ բրազիլացի Ռոբերտո Կարլոսը:

Հիշեցնենք, որ նախավարժանքի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Սամի Խեդիրան չմասնակցեց Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչին, որում գերմանացիները նվազագույն հաշվով հաղթեցին արգենտինացիներին՝ 24 տարվա ընդմիջումից հետո դառնալով ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով