02:33  ,  14 հուլիսի, 2014

Գերմանիան խախտեց եվրոպական հավաքականների տխուր ավանդույթը

Գերմանիայի հավաքականը, 24 տարվա ընդմիջումից հետո դառնալով ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, խախտեց եվրոպական հավաքականների տխուր ավանդույթը հարավամերիկյան «Մունդիալներում»:

Գերմանիան դարձավ առաջին եվրոպական հավաքականը, որը չեմպիոն հռչակեց Հարավային Ամերիկայում անցկացված աշխարհի առաջնությունում: Այդ մայրցամաքում կայացած նախորդ 7 «Մունդիալներում» հաղթել էին հարավամերիկյան հավաքականները, գրում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Բունդեսթիմը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով