02:33 14 հուլիսի, 2014Գերմանիայի հավաքականը, 24 տարվա ընդմիջումից հետո դառնալով ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, խախտեց եվրոպական հավաքականների տխուր ավանդույթը հարավամերիկյան «Մունդիալներում»:
Գերմանիան դարձավ առաջին եվրոպական հավաքականը, որը չեմպիոն հռչակեց Հարավային Ամերիկայում անցկացված աշխարհի առաջնությունում: Այդ մայրցամաքում կայացած նախորդ 7 «Մունդիալներում» հաղթել էին հարավամերիկյան հավաքականները, գրում է Opta-ն:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Բունդեսթիմը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.