Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողին շնորհվեց մրցաշարի «Ոսկե գնդակը»:
«Արծաթե գնդակին» արժանացավ գերմանացի Թոմաս Մյուլերը, իսկ «Բրոնզե գնդակը» բաժին հասավ հոլանդացի Արյեն Ռոբենին:
Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում էին նաեւ արգենտինացիներ Անխել Դի Մարիան ու Խավյեր Մասկերանոն, գերմանացիներ Մատս Հումելսը, Ֆիլիպ Լամը, Տոնի Կրոսը,կոլումբացի Խամես Ռոդրիգեսը եւ բրազիլացի Նեյմարը:
ԱԱ-2014-ում Մեսին 4 անգամ ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ: Նա մրցաշարն ավարտեց 4 գոլով եւ մեկ գոլային փոխանցումով: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվեց գերմանացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում