Լեո Մեսին՝ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

02:00   14 հուլիսի, 2014

Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողին շնորհվեց մրցաշարի «Ոսկե գնդակը»:

«Արծաթե գնդակին» արժանացավ գերմանացի Թոմաս Մյուլերը, իսկ «Բրոնզե գնդակը» բաժին հասավ հոլանդացի Արյեն Ռոբենին:

Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում էին նաեւ արգենտինացիներ Անխել Դի Մարիան ու Խավյեր Մասկերանոն, գերմանացիներ Մատս Հումելսը, Ֆիլիպ Լամը, Տոնի Կրոսը,կոլումբացի Խամես Ռոդրիգեսը եւ բրազիլացի Նեյմարը:

ԱԱ-2014-ում Մեսին 4 անգամ ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ: Նա մրցաշարն ավարտեց 4 գոլով եւ մեկ գոլային փոխանցումով: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվեց գերմանացիներին:




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.