01:55  ,  14 հուլիսի, 2014

ԱԱ-2014. «Ոսկե խաղակոշիկը» բաժին հասավ Խամես Ռոդրիգեսին

Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը:

ԱԱ-2014-ի «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու համար 23-ամյա կոլումբացուց պահանջվեց 6 գոլ: Խամեսին մեկ գոլ զիջեց աշխարհի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, գերմանացի Թոմաս Մյուլերը («Բավարիա»):

Բրազիլացի Նեյմարը («Բարսելոնա»), արգենտինացի Լիոնել Մեսին («Բարսելոնա») եւ Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ») մրցաշարն ավարտեցին 4-ական գոլով: 

Հոլանդացի Արյեն Ռոբենը, ֆրանսիացի Քարիմ Բենզեման, էկվադորցի Էներ Վալենսիան, շվեյցարացի Ջորդան Շաքիրին եւ գերմանացի Անդրե Շյորլեն ԱԱ-2014-ում աչքի են ընկել 3-ական անգամ:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասավ Արգենտինայի թիմի նկատմամբ:

Թոմաս Մյուլերը ԱԱ-2010-ի լավագույն ռմբարկու ճանաչվել էր 5 գոլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս