00:52  ,  14 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Գերմանիա - Արգենտինա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում ընթացող հանդիպման 90 րոպեներն անցան հավասար պայքարում եւ ավարտվեցին 0:0 հաշվով: Խաղակեսերից յուրաքանչյուրում արգենտինացիները ունեցան մեկական իրական գոլային պահ, բայց Լիոնել Մեսին ու Գոնսալո Իգուաինը վրիպեցին հարմար դիրքերից: Գերմանացիներն ունեին տարածքային առավելություն եւ ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր:

Քիչ անց կսկսվի լրացուցիչ ժամանակը: Եթե առաջիկա 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղյա 11 մետրանոց հարվածշար: Հարավամերիկացիներն աշխարհի չեմպիոն դարձել են 2 անգամ (1978, 1986), իսկ եվրոպացիները՝ 3 (1954, 1974, 1990):

ԱԱ-2014, եզրափակիչ, հիմնական ժամանակ

Գերմանիա – Արգենտինա՝ 0:0 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Կրիստոֆ Կրամեր (Անդրե Շյուրլե, 31), Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե (Մարիո Գյոտցե, 88):

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պերես (Ֆերնանդո Գագո, 86), Էզեկյել Լավեսի (Սերխիո Ագուերո, 46), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ռոդրիգո Պալասիո, 76):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով