00:52 14 հուլիսի, 2014Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում ընթացող հանդիպման 90 րոպեներն անցան հավասար պայքարում եւ ավարտվեցին 0:0 հաշվով: Խաղակեսերից յուրաքանչյուրում արգենտինացիները ունեցան մեկական իրական գոլային պահ, բայց Լիոնել Մեսին ու Գոնսալո Իգուաինը վրիպեցին հարմար դիրքերից: Գերմանացիներն ունեին տարածքային առավելություն եւ ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր:
Քիչ անց կսկսվի լրացուցիչ ժամանակը: Եթե առաջիկա 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղյա 11 մետրանոց հարվածշար: Հարավամերիկացիներն աշխարհի չեմպիոն դարձել են 2 անգամ (1978, 1986), իսկ եվրոպացիները՝ 3 (1954, 1974, 1990):
ԱԱ-2014, եզրափակիչ, հիմնական ժամանակ
Գերմանիա – Արգենտինա՝ 0:0
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Կրիստոֆ Կրամեր (Անդրե Շյուրլե, 31), Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե (Մարիո Գյոտցե, 88):
Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պերես (Ֆերնանդո Գագո, 86), Էզեկյել Լավեսի (Սերխիո Ագուերո, 46), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ռոդրիգո Պալասիո, 76):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.