Արգենտինայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարտին Դեմիչելիսը պատմել է, որ բրազիլացի ֆանատների անկարգությունների պատճառով արգենտինացի ֆուտբոլիստները չեն կարողացել հանգիստ քնել:
«Առավոտյան ժամը 4-ին ֆանատները պայթուցիներ էին ներտում մեր հյուրանոցի մոտ, որպեսզի քնելու հնարավորություն չտան մեզ: Ինչ էլ որ լինի, այսօր 40 միլիոն արգենտինացիներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ»,- Դեմիչելիսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի