ԱԱ-2014. Բրազիլացի ֆանատներն արգենտինացիներին թույլ չեն տվել քնել

22:52   13 հուլիսի, 2014

Արգենտինայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարտին Դեմիչելիսը պատմել է, որ բրազիլացի ֆանատների անկարգությունների պատճառով արգենտինացի ֆուտբոլիստները չեն կարողացել հանգիստ քնել:

«Առավոտյան ժամը 4-ին ֆանատները պայթուցիներ էին ներտում մեր հյուրանոցի մոտ, որպեսզի քնելու հնարավորություն չտան մեզ: Ինչ էլ որ լինի, այսօր 40 միլիոն արգենտինացիներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ»,- Դեմիչելիսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.