22:18  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Եզրափակիչի VIP հյուրերը (ֆոտո)

ՖԻՖԱ-ն հրապարակել է Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի պատվավոր հյուրերի անունները, գրում է Daily Mail-ը:

ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերից ու կազմակերպության անդամներից բացի, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀԱՀ-ի ղեկավար Ջեյկոբ Զուման, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան եւ այլ պաշտոնյաներ:

Հյուրերի թվում են նաեւ իտալացի երաժիշտ Էրոս Ռամազոտին, իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, բրիտանացի դերասան Դենիել Կրեյգը, կոլումբացի երգչուհի Շակիրան, բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, ամերկացի երգիչ Վայկլեֆ Ժանը, ամերիկացի դերասան Էշտոն Կուչերը, Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ֆաբիո Կանավարոն, Կրիստիան Վիերին, Մարկո Մատերացին, Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոթար Մատեուսը, ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Օլիվյե Դակուրը, Արգենտինայի հավաքականի նախկին ավագ Դանիել Պասարելան եւ ամերիկացի բասկետբոլիս Լեբրոն Ջեյմսը:

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլը ու բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը աշխարհի գավաթը կբերեն ստադիոն:

ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով