22:18 13 հուլիսի, 2014ՖԻՖԱ-ն հրապարակել է Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի պատվավոր հյուրերի անունները, գրում է Daily Mail-ը:
ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերից ու կազմակերպության անդամներից բացի, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀԱՀ-ի ղեկավար Ջեյկոբ Զուման, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան եւ այլ պաշտոնյաներ:
Հյուրերի թվում են նաեւ իտալացի երաժիշտ Էրոս Ռամազոտին, իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, բրիտանացի դերասան Դենիել Կրեյգը, կոլումբացի երգչուհի Շակիրան, բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, ամերկացի երգիչ Վայկլեֆ Ժանը, ամերիկացի դերասան Էշտոն Կուչերը, Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ֆաբիո Կանավարոն, Կրիստիան Վիերին, Մարկո Մատերացին, Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոթար Մատեուսը, ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Օլիվյե Դակուրը, Արգենտինայի հավաքականի նախկին ավագ Դանիել Պասարելան եւ ամերիկացի բասկետբոլիս Լեբրոն Ջեյմսը:
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլը ու բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը աշխարհի գավաթը կբերեն ստադիոն:
ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.