21:05  ,  13 հուլիսի, 2014

ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» արգելեց անցկացնել Սուարեսի շնորհանդեսը

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ կատալոնական «Բարսելոնա» չի կարող ներկայացնել թիմի նորեկ Լուիս Սուարեսին, ով ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար որակազրկվել էր 4 ամսով, գրում է Press Association-ը:

Սուարեսի շնորհանդեսի հարցով կատալոնացիները դիմել էին ՖԻՖԱ-ին, սակայն ստացել է մերժում: Հուլիսի 11-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել էր Ուրուգվայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում անգլիական «Լիվերպուլի» հետ փոխհամաձայնության գալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով