Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի խաղում հոլանդացիներից կրած պարտությունը:
«Գերմանացիներից կրած պարտությունից հետո մենք ընկճված էինք: Շատ տխուր էր, նույնիսկ չկարողացանք քնել: Հոլանդիայի դեմ խաղին դուրս էինք եկել հաղթելու վճռականությամբ, բայց հասկանում էինք, որ սա եզրափակիչ չէ: Պարտվեցինք աշխարհի առաջնության եւս մեկ խաղում:
Այժմ եկել է գլուխներս բարձրացնելու ժամանակը, քանի որ պետք է չհանձնվենք: Պետք է նվաճենք մեր 6-րդ չեմպիոնական տիտղոսը: Տեղի ունեցավ մի բան, որը հնարավոր չէ բացատրել: Գերմանացիների դեմ խաղը տխրեցրեց մեզ: Չկարողացանք մոռանալ այդ պարտությունը»,- Լուիսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի