13:57 13 հուլիսի, 2014Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի խաղում հոլանդացիներից կրած պարտությունը:
«Գերմանացիներից կրած պարտությունից հետո մենք ընկճված էինք: Շատ տխուր էր, նույնիսկ չկարողացանք քնել: Հոլանդիայի դեմ խաղին դուրս էինք եկել հաղթելու վճռականությամբ, բայց հասկանում էինք, որ սա եզրափակիչ չէ: Պարտվեցինք աշխարհի առաջնության եւս մեկ խաղում:
Այժմ եկել է գլուխներս բարձրացնելու ժամանակը, քանի որ պետք է չհանձնվենք: Պետք է նվաճենք մեր 6-րդ չեմպիոնական տիտղոսը: Տեղի ունեցավ մի բան, որը հնարավոր չէ բացատրել: Գերմանացիների դեմ խաղը տխրեցրեց մեզ: Չկարողացանք մոռանալ այդ պարտությունը»,- Լուիսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.