Հյուսիսային Կորեայում հայտնել են այդ երկրի հավաքականի՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու մասին:
Հյուսիսային Կորեայի հեռուստաալիքը Youtube-ում տեղադրել է տեսանյութ, որի համաձայն՝ հյուսիսկորեացի ֆուտբոլիստները հաղթահարել են ԱԱ-2014-ի խմբային փուլի արգելքը՝ տանելով 3 հաղթանակ ԱՄՆ-ի (4:0), Ճապոնիայի (7:0) եւ Չինաստանի (2:0) նկատմամբ: Աղբյուրի համաձայն՝ եզրափակիչում Հյուսիսային Կորեայի դեմ խաղալու են Կրիշտիանու Ռոնալդուն ու Պորտուգալիայի հավաքականը:
Իրականում, Հյուսիսային Կորեայի հավաքականը չէր նվաճել ԱԱ-2014-ի ուղեգիր:
Հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայանալիք եզրափակիչում հանդիպելու են Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի