Հյուսիսկորեացիները՝ ԱԱ-2014-ի եզրափակիչում

13:24   13 հուլիսի, 2014

Հյուսիսային Կորեայում հայտնել են այդ երկրի հավաքականի՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու մասին:

Հյուսիսային Կորեայի հեռուստաալիքը Youtube-ում տեղադրել է տեսանյութ, որի համաձայն՝ հյուսիսկորեացի ֆուտբոլիստները հաղթահարել են ԱԱ-2014-ի խմբային փուլի արգելքը՝ տանելով 3 հաղթանակ ԱՄՆ-ի (4:0), Ճապոնիայի (7:0) եւ Չինաստանի (2:0) նկատմամբ: Աղբյուրի համաձայն՝ եզրափակիչում Հյուսիսային Կորեայի դեմ խաղալու են Կրիշտիանու Ռոնալդուն ու Պորտուգալիայի հավաքականը:

Իրականում, Հյուսիսային Կորեայի հավաքականը չէր նվաճել ԱԱ-2014-ի ուղեգիր:

Հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայանալիք եզրափակիչում հանդիպելու են Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.