Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն անդրադարձել է գերմանացիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին:
«Ես Ռեմբոն չեմ: Շատերն ինձ այդպես են անվանում, բայց այդ ամենն ընդունում եմ հումորով: Երբ շատ ես շողոքորթում մարդկանց, մյուսները նրանցից սպասում են այն, ինչ չեն կարող անել: Վերջին շրջանում նման բան տեղի ունենում է: Շատերը ենթադրում են, որ դու կարող ես անել ավելին, քան իրականում: Մենք պարզապես ցանկանում ենք հաղթել եզրափակիչում եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Գերմանիան հզոր թիմ է, որը գիտի իր ոճը, սակայն ես հավատում եմ Արգենտինային: Կարող ենք խնդիրիներ ստեղծել գերմանացիների համար»,- Մասկերանոյի խոսքը փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի