11:47 13 հուլիսի, 2014Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն անդրադարձել է գերմանացիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին:
«Ես Ռեմբոն չեմ: Շատերն ինձ այդպես են անվանում, բայց այդ ամենն ընդունում եմ հումորով: Երբ շատ ես շողոքորթում մարդկանց, մյուսները նրանցից սպասում են այն, ինչ չեն կարող անել: Վերջին շրջանում նման բան տեղի ունենում է: Շատերը ենթադրում են, որ դու կարող ես անել ավելին, քան իրականում: Մենք պարզապես ցանկանում ենք հաղթել եզրափակիչում եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Գերմանիան հզոր թիմ է, որը գիտի իր ոճը, սակայն ես հավատում եմ Արգենտինային: Կարող ենք խնդիրիներ ստեղծել գերմանացիների համար»,- Մասկերանոյի խոսքը փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.