11:30  ,  13 հուլիսի, 2014

Ֆրեդն ու Ժուլիո Սեզարն ավարտեցին կարիերան Բրազիլիայի հավաքականում

«Ֆլումինենսեի» հարձակվող Ֆրեդը եւ «Տորոնտոյի» դարպասապահ Ժուլիո Սեզարը որոշել են ավարտել կարիերան ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականում, հայտնում է Goal.com-ը:

Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում 30-ամյա հարձակվողը մասնակցեց 6 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա ազգային թիմում անցկացրել է 39 խաղ, խփել է 18 գոլ:

34-ամյա Ժուլիո Սեզարը 2004-ից էր խաղում Բրազիլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 87 հանդիպում:

Հիշեցնենք, որ գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղում բրազիլացի ֆանատները սուլում էին Ֆրեդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով