11:30 13 հուլիսի, 2014«Ֆլումինենսեի» հարձակվող Ֆրեդը եւ «Տորոնտոյի» դարպասապահ Ժուլիո Սեզարը որոշել են ավարտել կարիերան ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականում, հայտնում է Goal.com-ը:
Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում 30-ամյա հարձակվողը մասնակցեց 6 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա ազգային թիմում անցկացրել է 39 խաղ, խփել է 18 գոլ:
34-ամյա Ժուլիո Սեզարը 2004-ից էր խաղում Բրազիլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 87 հանդիպում:
Հիշեցնենք, որ գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղում բրազիլացի ֆանատները սուլում էին Ֆրեդին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.