Հոլանդիայի հավաքականի կազմում հայտավորված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները մասնակցեցին Բրազիլիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությանը: Դա առաջին դեպքն է, երբ ազգային թիմի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս «Մունդիալում», հաղորդում է Infostrada-ն:
Լուի վան Գալի թիմի կազմում խաղացին նույնիսկ 3 դարպասապահներ՝ Յասպեր Սիլեսենը («Այաքս»), Տիմ Կրուլը («Նյուքասլ») եւ Միշել Վորմը («Սուոնսի»): Վորմը փոխարինման դուրս եկավ բրազիլացիների դեմ երրորդ տեղի համար խաղում, որում հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի