02:50 13 հուլիսի, 2014Հոլանդիայի հավաքականի կազմում հայտավորված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները մասնակցեցին Բրազիլիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությանը: Դա առաջին դեպքն է, երբ ազգային թիմի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս «Մունդիալում», հաղորդում է Infostrada-ն:
Լուի վան Գալի թիմի կազմում խաղացին նույնիսկ 3 դարպասապահներ՝ Յասպեր Սիլեսենը («Այաքս»), Տիմ Կրուլը («Նյուքասլ») եւ Միշել Վորմը («Սուոնսի»): Վորմը փոխարինման դուրս եկավ բրազիլացիների դեմ երրորդ տեղի համար խաղում, որում հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.