Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի չեմպիոնի տիտղոսը համարում է գերագույն ֆուտբոլային մրցանակ:
«Բոլոր անհատական նվաճումներս կփոխեի աշխարհի չեմպիոնական գավաթի հետ: Այդ տիտղոը գերադասում եմ լավագույն ֆուտբոլիստի կոչումից: Աշխարհի առաջնությունում հաղթելը մեծագույն նվաճում է ցանկացած ֆուտբոլիստի համար: «Բարսելոնայի» խաղացողներին հարցրել եմ, թե ինչ է աշխարհի չեմպիոն դառնալը: Նրանք պատասխանեցին, որ դա դժվար է բացատրել: Կանենք ամեն բան՝ այդ տիտղոսը նվաճելու համար»,- «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի եւ Գերմանիայի միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի