17:15 12 հուլիսի, 2014Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի չեմպիոնի տիտղոսը համարում է գերագույն ֆուտբոլային մրցանակ:
«Բոլոր անհատական նվաճումներս կփոխեի աշխարհի չեմպիոնական գավաթի հետ: Այդ տիտղոը գերադասում եմ լավագույն ֆուտբոլիստի կոչումից: Աշխարհի առաջնությունում հաղթելը մեծագույն նվաճում է ցանկացած ֆուտբոլիստի համար: «Բարսելոնայի» խաղացողներին հարցրել եմ, թե ինչ է աշխարհի չեմպիոն դառնալը: Նրանք պատասխանեցին, որ դա դժվար է բացատրել: Կանենք ամեն բան՝ այդ տիտղոսը նվաճելու համար»,- «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի եւ Գերմանիայի միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.