Ես գիտեմ, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով պարտությունը որպես բիծ կմնա իմ կարիերայի վրա, ասել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին երրորդ տեղի համար հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է globoesporte-ն:
«Չեմ կարծում, որ մեր աշխատանքն այստեղ բացասական էր: Մենք ունեցանք մեկ պարտությունը, որն աղետալի էր: Այն կհետապնդի մեզ ամբողջ կյանքում: Մոտ 20 տարի, որ դեռ պետք է հավանաբար ապրեմ, չեմ մոռանա այդ խայտառակությունը: Երեքշաբթի շատ ծանր էր, չորեքշաբթի ծանր էր, հինգշաբթի ծանր էր: Բայց մենք փորձում ենք վերականգվել Հոլանդիայի հետ խաղից առաջ: Հույս ունեմ, որ կկարողանք կենտրոնանալ խաղի վրա: Պետք է առաջ շարժվել եւ մտածել հաջորդ նպատակների մասին: Եվ առաջին նպատակը հաղթանակն է երրորդ տեղի համար»,- ասել է Սկոլարին:
Բրազիլիա - Հոլանդիա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի