16:22 12 հուլիսի, 2014Ես գիտեմ, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով պարտությունը որպես բիծ կմնա իմ կարիերայի վրա, ասել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին երրորդ տեղի համար հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է globoesporte-ն:
«Չեմ կարծում, որ մեր աշխատանքն այստեղ բացասական էր: Մենք ունեցանք մեկ պարտությունը, որն աղետալի էր: Այն կհետապնդի մեզ ամբողջ կյանքում: Մոտ 20 տարի, որ դեռ պետք է հավանաբար ապրեմ, չեմ մոռանա այդ խայտառակությունը: Երեքշաբթի շատ ծանր էր, չորեքշաբթի ծանր էր, հինգշաբթի ծանր էր: Բայց մենք փորձում ենք վերականգվել Հոլանդիայի հետ խաղից առաջ: Հույս ունեմ, որ կկարողանք կենտրոնանալ խաղի վրա: Պետք է առաջ շարժվել եւ մտածել հաջորդ նպատակների մասին: Եվ առաջին նպատակը հաղթանակն է երրորդ տեղի համար»,- ասել է Սկոլարին:
Բրազիլիա - Հոլանդիա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.