Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջարկ է ստացել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից, սակայն հրաժարվել է աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել Լուիս Ֆելիպե Սկոլարիին եւ լքել անգլիական ակումբը: Պորտուգալացի մասնագետը պատրաստ է հետագայում վերադառնալ այս հարցի քննարկմանը, գրում է Marca-ն:
Մոուրինյոն բազմիցս նշել է, որ մարզչական կարիերան ցանկանում է ավարտել հավաքականի մարզիչի պաշտոնում, սակայն նա նկատի է ունեցել Պորտուգալիան:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների մեջ նշվում է նաեւ Տիտեն (Ադենոր Լեոնարդո Բակշի), որն աշխատել է բրազիլական ակումբների հետ: Նրա գլխավորությամբ «Կորինթիանսը» 2011-ին նվաճել է Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ 2012-ին՝ Լիբերտադորեսի գավաթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի