Գերմանիայի հետ կիսաեզրափակիչում տեղի ունեցավ այն, ինչը չի կրկնվի 100 տարի, ասել է Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան, որը երկրորդ դեղին քարտի պատճառով բաց է թողել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը: Հիշեցնենք, որ այդ խաղում Բրազիլիան պարտվեց 1:7 հաշվով:
«Ես խաղադաշտում չէի Գերմանիայի հետ խաղում, բայց ես այս թիմի մասն եմ, թիմի ավագը: Դրանք խավարի վեց րոպեներ էին, որոնք հասցրին մեզ ողբերգության (23-ից 29-րդ րոպեներին Բրազիլիան չորս գնդակ բաց թողեց): Մենք կունենանք նույն մոտիվացիան, ինչ սովորաբար ունենում ենք: Մենք պետք է շրջենք այդ էջը: Կյանքը շարունակվում է: Մենք պարտվել ենք Հոլանդիային 2010թ. աշխարհի առաջնությունում: Չեմ ցանկանա, որ երրորդ տեղի համար խաղում կրկնվի նույնը»,- Տիագո Սիլվայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Բրազիլիա - Հոլանդիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի