14:10 12 հուլիսի, 2014Գերմանիայի հետ կիսաեզրափակիչում տեղի ունեցավ այն, ինչը չի կրկնվի 100 տարի, ասել է Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան, որը երկրորդ դեղին քարտի պատճառով բաց է թողել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը: Հիշեցնենք, որ այդ խաղում Բրազիլիան պարտվեց 1:7 հաշվով:
«Ես խաղադաշտում չէի Գերմանիայի հետ խաղում, բայց ես այս թիմի մասն եմ, թիմի ավագը: Դրանք խավարի վեց րոպեներ էին, որոնք հասցրին մեզ ողբերգության (23-ից 29-րդ րոպեներին Բրազիլիան չորս գնդակ բաց թողեց): Մենք կունենանք նույն մոտիվացիան, ինչ սովորաբար ունենում ենք: Մենք պետք է շրջենք այդ էջը: Կյանքը շարունակվում է: Մենք պարտվել ենք Հոլանդիային 2010թ. աշխարհի առաջնությունում: Չեմ ցանկանա, որ երրորդ տեղի համար խաղում կրկնվի նույնը»,- Տիագո Սիլվայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Բրազիլիա - Հոլանդիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.