13:17  ,  12 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Մրցավարների 1856 որոշումից 200-ը սխալ է

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացած 62 հանդիպումներում մրցավարները կայացրել են 1856 որոշում, որից 200-ը սխալ է եղել, հայտարարել է ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Մասիմո Բուզական, փոխանցում է Goal.com-ը:

«Ֆուտբոլը զարգանում է, մրցավարությունը եւս նույն տեղում չի մնում: Մենք ձգտում ենք համապատասխանել խաղի աճող պահանջներին, սակայն ֆուտբոլիստների նման ունենք սխալվելու իրավունք:

Մրցավարական կոմիտեին գոհ է մրցավարության ընդհանուր պատկերից: Կարեւոր է, որ մրցավարները հարգանք են զգում իրենց նկատմամբ: Մրցաշարից առաջ մենք թիմերի հետ հանդիպումներ ենք ունեցել այդ հարցով, եւ կա արդյունք: Ֆուտբոլիստները եւս ավելի մեծ հարգանքով են վերաբերվում իրար եւ մրցավարներին»,- ասել է Մասիմո Բուզական:

Աշխարհի առաջնության ավարտին մնացել է երկու հանդիպում: Երրորդ տեղի համար կմրցեն Բրազիլայի եւ Հոլանդիայի հավաքականները: Աշխարհի գավաթը կվիճարկեն Գերմանիան ու Արգենտինան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով