Մենք արդեն խաղացել ենք այս ֆուտբոլիստների դեմ եւ հիմնականում՝ հաջող, ես երբեք չեմ պարտվել Մեսիի թիմերի դեմ պաշտոնական հանդիպումներում, ասել է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը՝ խոսելով աշխարհի առաջնության եզրափակիչում կայանալիք Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների դիմակայության մասին, փոխանցում է dfb.de-ն:
«Կարեւոր կլինի Մեսիին զրկել գնդակից եւ թիմային կոմպակտ խաղ ցուցադրել: Մենք միշտ Մեսիի կողքին կլինենք եւ կխանգարենք նրան: Բայց պետք է ասեմ, որ մենք խաղալու ենք Արգենտինայի հավաքականի դեմ, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստի դեմ»,- ասել է Թոմաս Մյուլերը, որը հավակնում է մրցաշարի լավագույն ռմբարկուի տիտղոսին: Մյուլերը խփել է 5 գնդակ, Մեսին՝ 4: Առաջատարը Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսն է՝ 6 գոլ:
Գերմանիա - Արգենտինա եզրափակիչը հուլիսի 13-ին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի