12:53 12 հուլիսի, 2014Մենք արդեն խաղացել ենք այս ֆուտբոլիստների դեմ եւ հիմնականում՝ հաջող, ես երբեք չեմ պարտվել Մեսիի թիմերի դեմ պաշտոնական հանդիպումներում, ասել է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը՝ խոսելով աշխարհի առաջնության եզրափակիչում կայանալիք Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների դիմակայության մասին, փոխանցում է dfb.de-ն:
«Կարեւոր կլինի Մեսիին զրկել գնդակից եւ թիմային կոմպակտ խաղ ցուցադրել: Մենք միշտ Մեսիի կողքին կլինենք եւ կխանգարենք նրան: Բայց պետք է ասեմ, որ մենք խաղալու ենք Արգենտինայի հավաքականի դեմ, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստի դեմ»,- ասել է Թոմաս Մյուլերը, որը հավակնում է մրցաշարի լավագույն ռմբարկուի տիտղոսին: Մյուլերը խփել է 5 գնդակ, Մեսին՝ 4: Առաջատարը Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսն է՝ 6 գոլ:
Գերմանիա - Արգենտինա եզրափակիչը հուլիսի 13-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.