00:17  ,  12 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Անխել Դի Մարիան ունի եզրափակիչում խաղալու շանս

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ունի աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիայի դեմ խաղալու շանս, ասել է ֆուտբոլիստի գործակալ Եվգենիո Լոպեսը:

«Անխելն ապաքինվում է: Հստակ ժամկետի մասին չի կարելի խոսել, բայց նա շատ է ցանկանում խաղալ եզրափակիչում, եւ նա ունի այդ շանսը: Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվում են: Սակայն որոշում ընդունողն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան է»,- Լոպեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Դի Մարիան մկանային վնասվածք է ստացել Բելգիայի դեմ քառորդ եզրափակիչի խաղում:

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը հուլիսի 13-ին է: Արգենտինայի մրցակիցը Գերմանիան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով