14:05  ,  27 փետրվարի, 2012

Վիլաշ Բոաշ. Հուսով եմ՝ Լեմպարդը չի հեռանա հաջորդ մրցաշրջանում

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը շատ կարեւոր խաղացող է իր թիմի համար։

«Հուսով եմ, որ Ֆրենկը չի հեռանա մրցաշրջանի ավարտից հետո։ Եթե ակումբն ու ֆուտբոլիստը փոխհամաձայնության գան, ես միայն ուրախ կլինեմ շարունակել աշխատանքը Լեմպարդի հետ։

Ֆրենկը միշտ առանցքային խաղացող է համարվել «Չելսիում», սակայն հիմա թիմում լուրջ մրցակցություն կա։ Լեմպարդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ այսուհետ մշտապես խաղալու հնարավորություն կստանա»,- մարզչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում