22:16  ,  11 հուլիսի, 2014

ԱԱ-2014. «Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների տասնյակը: ԱԱ-2014-ի տասը լավագույն ֆուտբոլիստներն են արգենտինացիներ Լիոնել Մեսին, Անխել Դի Մարիան, Խավյեր Մասկերանոն, գերմանացիներ Թոմաս Մյուլերը, Մատս Հումելսը, Ֆիլիպ Լամը, Տոնի Կրոսը, հոլանդացի Արյեն Ռոբենը, կոլումբացի Խամես Ռոդրիգեսը եւ բրազիլացի Նեյմարը: Աշխարհիհ առաջնությունում հավատարմագրված լրագրողները եւ ՖԻՖԱ-ի գիտատեխնիկական կոմիտեի անդամները կընտրեն լավագույնին:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Մարականայում» կայանալիք եզրափակիչում կխաղան Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները, իսկ Բրազիլիան ու Հոլանդիան հուլիսի 12-ին կվիճարկեն բրոնզե մեդալները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս