22:16 11 հուլիսի, 2014ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների տասնյակը: ԱԱ-2014-ի տասը լավագույն ֆուտբոլիստներն են արգենտինացիներ Լիոնել Մեսին, Անխել Դի Մարիան, Խավյեր Մասկերանոն, գերմանացիներ Թոմաս Մյուլերը, Մատս Հումելսը, Ֆիլիպ Լամը, Տոնի Կրոսը, հոլանդացի Արյեն Ռոբենը, կոլումբացի Խամես Ռոդրիգեսը եւ բրազիլացի Նեյմարը: Աշխարհիհ առաջնությունում հավատարմագրված լրագրողները եւ ՖԻՖԱ-ի գիտատեխնիկական կոմիտեի անդամները կընտրեն լավագույնին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Մարականայում» կայանալիք եզրափակիչում կխաղան Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները, իսկ Բրազիլիան ու Հոլանդիան հուլիսի 12-ին կվիճարկեն բրոնզե մեդալները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.