18:08  ,  11 հուլիսի, 2014

Զիկո. Սկոլարիին պետք է հեռացնել

Լուիս Ֆելիպո Սկոլարիին պետք է շնորհակալություն հայտնել եւ հրաժեշտ տալ, ասել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Բրազիլիայի սպորտի նախկին նախարար Զիկոն, փոխանցում է Goal.com-ը:

«Սկոլարիին պետք է պաշտոնանկ անել: Բրազիլիայի հավաքականին անհրաժեշտ են նոր մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Միայն այդ դեպքում, մենք նորից կունենանք հաղթանակներ: Բրազիլիայի հավաքականի այսօրվա կազմի ոչ մի ֆուտբոլիստ իր ակումբի առաջատարը չէ: Այդպես պետք է չլինի»,- ասել է Զիկոն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային եւ հուլիսի 12-ին հոլանդացիների հետ կվիճարկի բրոնզե մեդալները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով