18:08 11 հուլիսի, 2014Լուիս Ֆելիպո Սկոլարիին պետք է շնորհակալություն հայտնել եւ հրաժեշտ տալ, ասել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Բրազիլիայի սպորտի նախկին նախարար Զիկոն, փոխանցում է Goal.com-ը:
«Սկոլարիին պետք է պաշտոնանկ անել: Բրազիլիայի հավաքականին անհրաժեշտ են նոր մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Միայն այդ դեպքում, մենք նորից կունենանք հաղթանակներ: Բրազիլիայի հավաքականի այսօրվա կազմի ոչ մի ֆուտբոլիստ իր ակումբի առաջատարը չէ: Այդպես պետք է չլինի»,- ասել է Զիկոն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային եւ հուլիսի 12-ին հոլանդացիների հետ կվիճարկի բրոնզե մեդալները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.