17:40  ,  11 հուլիսի, 2014

Ժոզե Մոուրինյո. ԱԱ-ի երրորդ տեղի խաղը «շատ վատ գաղափար» է

Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում երրորդ տեղի համար հանդիպում անցկացնելը «շատ  վատ գաղափար» է, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը ԱԱ-2014-ի օրերին eurosport.yahoo.com-ի ֆուտբոլային դեսպանն է՝ ներկայացնելով բացառիկ մեկնաբանություններ:

«Կիսաեզրափակիչում պարտվելուց հետո ցանկանում ես գնալ տուն եւ լացել, ցանկանում ես գնալ կնոջդ, երեխաներիդ մոտ եւ հանգստանալ: Ես պատկերացնել չեմ կարող, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվելուց հետո դեռ մի հատ էլ հանդիպում պետք է ունենամ: Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում 5 ժամ խաղալուց ու պարտվելուց հետո թենիսիստը չի գնում երրորդ տեղի համար խաղալու: Աշխարհի առաջնության են մեկնում գավաթը նվաճելու համար: Երրորդ տեղի համար հանդիպումը պետք է վերացնել»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնություններում երրորդ տեղի համար հանդիպում չի անցկացվում 1984 թվականից, իսկ կիսաեզրափակիչում պարտվող թիմերը ստանում են բրոնզե մեդալներ:

Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալները կվիճարկեն Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականները: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով