15:26  ,  11 հուլիսի, 2014

Մոուրինյոն Մեսիին չի համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առանձնացրել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր աստղերին, ինչպես նաեւ գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղը:

«Մեսիին հարկավոր չէ դառնալ աշխարհի չեմպիոն, որպեսզի համարվի տասնամյակի պատմական ֆուտբոլիստ: Սակայն ինձ համար նա պատմության լավագույն ֆուտբոլիստը չէ: ԱԱ-2014-ի աստղն Արյեն Ռոբենն է: Հոլանդացին բարձր մակարդակով խաղաց ամբողջ մրցաշարի ընթացքում: Նրա մոտ չեղան սայթաքումներ, միայն՝ թռիչքներ:

Երիտասարդներից կառանձնացնեի Պոգբային, ով անցկացրեց լավ մրցաշար, թեեւ ֆրանսիացիները չհասան կիսաեզրափակիչ: Պոգբան ապացուցեց, որ լինելու է հաջորդ աշխարհի առաջնության մեծագույն ֆուտբոլիստներից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով