15:26 11 հուլիսի, 2014Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առանձնացրել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր աստղերին, ինչպես նաեւ գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղը:
«Մեսիին հարկավոր չէ դառնալ աշխարհի չեմպիոն, որպեսզի համարվի տասնամյակի պատմական ֆուտբոլիստ: Սակայն ինձ համար նա պատմության լավագույն ֆուտբոլիստը չէ: ԱԱ-2014-ի աստղն Արյեն Ռոբենն է: Հոլանդացին բարձր մակարդակով խաղաց ամբողջ մրցաշարի ընթացքում: Նրա մոտ չեղան սայթաքումներ, միայն՝ թռիչքներ:
Երիտասարդներից կառանձնացնեի Պոգբային, ով անցկացրեց լավ մրցաշար, թեեւ ֆրանսիացիները չհասան կիսաեզրափակիչ: Պոգբան ապացուցեց, որ լինելու է հաջորդ աշխարհի առաջնության մեծագույն ֆուտբոլիստներից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.