Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ռմբարկուական մրցավազքում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսին: 22-ամյա կոլումբացու՝ ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկու դառնալու գործակիցը 1.44 է:
Ռոդրիգեսը Բրազիլիայում խփել է 6 գոլ եւ մեկ գնդակով գերազանցում է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերին: Գերմանացու՝ «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու գործակիցը 3.5 է: Երրորդ տեղում 4 գոլ խփած արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 4 գործակից: 3-ական անգամ աչքի ընկած հոլանդացիներ Արյեն Ռոբենի լավագույն ռմբարկու դառնալու գործակիցը 51 է, իսկ Ռոբին վան Պերսիինը՝ 67:
Հիշեցնենք, որ եզրափակիչում հանդիպելու են Գերմանիան ու Արգենտինան, իսկ Բրազիլիան ու Հոլանդիան մրցելու են երրորդ տեղի խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի