ԱԱ-2014. Ռմբարկուական մրցավազքում բուքմեյքերների ֆավորիտը Խամես Ռոդրիգեսն է

15:10   11 հուլիսի, 2014

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ռմբարկուական մրցավազքում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսին: 22-ամյա կոլումբացու՝ ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկու դառնալու գործակիցը 1.44 է:

Ռոդրիգեսը Բրազիլիայում խփել է 6 գոլ եւ մեկ գնդակով գերազանցում է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերին: Գերմանացու՝ «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու գործակիցը 3.5 է: Երրորդ տեղում 4 գոլ խփած արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 4 գործակից: 3-ական անգամ աչքի ընկած հոլանդացիներ Արյեն Ռոբենի լավագույն ռմբարկու դառնալու գործակիցը 51 է, իսկ Ռոբին վան Պերսիինը՝ 67:

Հիշեցնենք, որ եզրափակիչում հանդիպելու են Գերմանիան ու Արգենտինան, իսկ Բրազիլիան ու Հոլանդիան մրցելու են երրորդ տեղի խաղում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.