13:50  ,  11 հուլիսի, 2014

Հումելս. Չեմ ասել, որ պայմանավորվել ենք չնվաստացնել Բրազիլիային

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը հերքել է լուրերը, թե բրազիլացիների նկատմամբ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում 7:1 հաշվով հաղթանակից հետո ինքը հայտարարել էր, որ գերմանացիները պայմանավորվել էին չնվաստացնել դաշտի տերերին:

«Չեմ կարող պատկերացնել, որ կարող էի ասել, թե մենք պայմանավորվել էինք չնվաստացնել Բրազիլիային կամ այդ կարգի ինչ-որ այլ բան: Ես այդպես չեմ արտահայտում մրցակիցների մասին: Մենք պարզապես գերկենտրոնացած էինք այս խաղում եւ չէինք փորձում նվաստացնել բրազիլացիներին: Դա այն է, ինչ ես նկատի ունեի: Երեւի, պետք է անգլերենի եւս մի քանի դասեր վերցնեմ»,- թվիթերյան էջում գրել է Հումելսը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Բունդեսթիմը հանդիպելու է արգենտինացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս