Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտնել է, որ զայրացած չէ «Նապոլիի» կոլումբացի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի վրա, ով ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում կոտրել էր իր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը:
«Եվս 2 սանտիմետր եւ ես հիմա կարող էի անվասայլակի վրա լինել: Սակայն ատելություն չունեմ Սունիգայի հանդեպ: Նա արդեն զանգահարել է ինձ՝ ասելով, որ չէր ցանկանում ցավ պատճառել ինձ եւ շատ է ափսոսում տեղի ունեցածի համար:
Ինչ վերաբերում է գերմանացիներից կրած պարտությանը, ապա եթե իմ թիմակիցները չեն կարողանում բացատրել դա, ապա ո՞վ եմ ես, որպեսզի նման բան անեմ: Բոլորս միասին ենք սկսել այս մրցաշարը, միասին էլ կավարտենք: Ես հավաքականի հետ եմ. դա ֆուտբոլի մի մասն է»,- Նեյմարի խոսքը փոխանցում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում Բրազիլիայի հավաքականը մեկ խաղ անցկացրեց առանց Նեյմարի՝ 1:7 հաշվով պարտվելով գերմանացիներին, ովքեր եզրափակիչում կխաղան Արգենտինայի դեմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի