11:05 11 հուլիսի, 2014Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտնել է, որ զայրացած չէ «Նապոլիի» կոլումբացի պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի վրա, ով ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում կոտրել էր իր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը:
«Եվս 2 սանտիմետր եւ ես հիմա կարող էի անվասայլակի վրա լինել: Սակայն ատելություն չունեմ Սունիգայի հանդեպ: Նա արդեն զանգահարել է ինձ՝ ասելով, որ չէր ցանկանում ցավ պատճառել ինձ եւ շատ է ափսոսում տեղի ունեցածի համար:
Ինչ վերաբերում է գերմանացիներից կրած պարտությանը, ապա եթե իմ թիմակիցները չեն կարողանում բացատրել դա, ապա ո՞վ եմ ես, որպեսզի նման բան անեմ: Բոլորս միասին ենք սկսել այս մրցաշարը, միասին էլ կավարտենք: Ես հավաքականի հետ եմ. դա ֆուտբոլի մի մասն է»,- Նեյմարի խոսքը փոխանցում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում Բրազիլիայի հավաքականը մեկ խաղ անցկացրեց առանց Նեյմարի՝ 1:7 հաշվով պարտվելով գերմանացիներին, ովքեր եզրափակիչում կխաղան Արգենտինայի դեմ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.