23:28  ,  10 հուլիսի, 2014

Գանայի հավաքականի հարյուրավոր երկրպագուներ քաղաքական ապաստան են խնդրել Բրազիլիայում

Աշխարհի առաջնության ժամանած Գանայի հավաքականի մի քանի հարյուր երկրպագուներ Բրազիլիայի իշխանություններից խնդրում են քաղաքական ապաստան, հաղորդում է AP-ն: Կաշիաս դեւ Սուլ քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ այս շաբաթվա ընացքում արդեն 200 մարդ Գանայից ապաստան է խնդրել: Բրազիլիայի արդարադատության նախարարությունը վերջնական պատասխան չի տվել, սակայն թույլատրել է այդ մարդկանց տեղաշարժվել Բրազիլիայում եւ աշխատել: Աֆրիկացիների մեծ մասը տեղափոխվել է Սան Պաուլու եւ Սանտա Կատարինա:

Գանայի քաղաքացիները հայտնել են, որ իրենք մուսուլման են եւ չեն ցանկանում վերադառնալ հայրենիք, որտեղ տարբեր մահմեդական խմբավորումներ զինված բախումների մեջ են:

Հիշեցնենք, որ Գանայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլում գրավեց վերջին տեղն իր խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով