23:28 10 հուլիսի, 2014Աշխարհի առաջնության ժամանած Գանայի հավաքականի մի քանի հարյուր երկրպագուներ Բրազիլիայի իշխանություններից խնդրում են քաղաքական ապաստան, հաղորդում է AP-ն: Կաշիաս դեւ Սուլ քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ այս շաբաթվա ընացքում արդեն 200 մարդ Գանայից ապաստան է խնդրել: Բրազիլիայի արդարադատության նախարարությունը վերջնական պատասխան չի տվել, սակայն թույլատրել է այդ մարդկանց տեղաշարժվել Բրազիլիայում եւ աշխատել: Աֆրիկացիների մեծ մասը տեղափոխվել է Սան Պաուլու եւ Սանտա Կատարինա:
Գանայի քաղաքացիները հայտնել են, որ իրենք մուսուլման են եւ չեն ցանկանում վերադառնալ հայրենիք, որտեղ տարբեր մահմեդական խմբավորումներ զինված բախումների մեջ են:
Հիշեցնենք, որ Գանայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլում գրավեց վերջին տեղն իր խմբում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.